Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան»․ Մանե Գևորգյան

14:30, չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
«Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան»․ Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առաձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան նաև բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
     Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում»:

Աղբյուրը` Մանե Գևորգյան
8715 | 0
Facebook