Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը հայկական ծագումով նախկին նախարարի հետ գործարքի է գնում

15:12, չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Էրդողանը հայկական ծագումով նախկին նախարարի հետ գործարքի է գնում

Թուրքական ազգայնական «Երջանկություն» կուսակցության խորհրդատվական խորհրդի նախագահ Օղուզհան Ասիլթյուրքը քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է «Էրմենիհաբեր»-ը: Ըստ այդ պայմանավորվածության՝ հնարավոր է, որ Ասիլթյուրքի թիմի որոշ առանցքային դեմքեր առաջիկա ընտրություններում առաջադրվեն Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորական ցուցակով։ Ի դեպ, ԱԶԿ նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանի՝ վերջերս արած սկանդալային բացահայտումից հետո հայտնի է դարձել, որ Ասիլթյուրքն ունի հայկական ծագում և մինչև 34 տարեկանը կրել է Դուրմուշ Դուրդույան անուն-ազգանունը։

14954 | 1
Facebook