Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոգինսկում հաջողվել է փրկել փլատակների տակ մնացած աղջկան

12:54, չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Նոգինսկում հաջողվել է փրկել փլատակների տակ մնացած աղջկան

Մերձմոսկովյան Նոգինսկ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մասամբ ավերված շենքի փլատակների տակից հաջողվել է փրկել 5 տարեկան երեխային:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, պայթյունի հետևանքով կա 2 զոհ և 9 վիրավոր: Որպես նախնական վարկած նշվում է գազի արտահոսքը: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Նոգինսկում հաջողվել է փրկել փլատակների տակ մնացած աղջկան
6212 | 0
Facebook