Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թալիբների՝ «սև ցուցակում» հայտնված կառավարության կազմը

10:48, չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Թալիբների՝ «սև ցուցակում» հայտնված կառավարության կազմը

«Թալիբան» արմատական շարժումը նախօրեին ներկայացրել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Euronews-ի փոխանցմամբ, այդ կազմում են հայտնվել քրեական անցյալ ունեցող անձինք: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մոհամմադ Հասան Ահունդը, ում անունը ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում է: Նրա հաշվեկշռում է` 2001-ին բուդդայական ամենահին արձանների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ոչնչացումը: Իսկ ներքին գործերի նորանշանակ նախարար Սիրաջուդդիան Հակկանիի նկատմամբ 10 տարի առաջ հետախուզում էր հայտարարվել ԱՄՆ-ում՝ որպես վտանգավոր ահաբեկչի: Նրան գտնելու համար ԿՀՎ-ն 5 միլիոն դոլար էր խոստացել:

«Թալիբան»-ի ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել է, որ կազմը համալրման փուլում է:

5715 | 0
Facebook