Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիայում հրդեհի զոհ է դարձել 40 մարդ

09:30, չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Ինդոնեզիայում հրդեհի զոհ է դարձել 40 մարդ

Ինդոնեզիայի բանտում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 40 մարդ: Reuters-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է արդարադատության նախարարության բանտային դեպարտամենտի մամլո-խոսնակ Ռիկու Ապրիանտը: Նրա խոսքով, հրդեհը բռնկվել է Բանտեն նահանգում: Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել 8 մարդ, 72-ի վիճակը գնահատվել է բավարար: Պատճառների մասին չի հաղորդվում: Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն:

Ինդոնեզիայում հրդեհի զոհ է դարձել 40 մարդ
9107 | 0
Facebook