Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձգություն՝ ԱՄՆ-ի Կանզաս նահանգում

16:56, երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Հրաձգություն՝ ԱՄՆ-ի Կանզաս նահանգում

ԱՄՆ Կանզաս նահանգի Ուիչիտո քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա մեկ զոհ և ութ վիրավոր: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ վիրավորներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանության տեղեկություններով, 30-ամյա տղամարդը՝ ենթադրաբար անպարկեշտ պահվածքի համար հեռացվել է հաստատությունից, ինչից հետո վերադարձել ու կրակ է բացել հաստատության ուղղությամբ: Կասկածյալին հաջողվել է փախչել դեպքի վայրից: Որոնողական աշխատանքները շարունակվում են:

10091 | 0
Facebook