Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում քովիդով վարակման ցուցանիշը սեպտեմբերին նվազել է 15%-ով

16:42, երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Աշխարհում քովիդով վարակման ցուցանիշը սեպտեմբերին նվազել է 15%-ով

Կորոնավիրուսի տարածման տեմպերն աշխարհում սեպտեմբերի առաջին ամսվա ընթացքում զգալիորեն նվազել են՝ օգոստոսի վերջին օրերի համեմատ: Այս մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը:
     Կազմակերպության տվյալներով՝ օգոստոսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում մեկ օրում վարակման դեպքերի թիվը գերազանցում էր 700 000-ի շեմը: Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում նման դեպք միայն մեկ անգամ է գրանցվել: Մյուս օրերին վարակման դեպքերի թիվը կազմել է միջինում 600 000: Հաղորդվում է, որ հիվանդացության մակարդակի ամենազգալի նվազում արձանագրվել է Հարավային Ամերիկայի և Հարավային Ասիայի երկրներում: Ընդհանուր առմամբ, համավարակի ողջ ընթացքում աշխարում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 221,2 մլն դեպք, որից ավելի քան 4,57 մլն-ը՝ մահվան ելքով:

5341 | 1
Facebook