Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ

18:18, երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ

Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի համատեղ արտադրություն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, ում հետ ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։

«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ
«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ

Ջեսիկա Վուդվորթն էլ նշում է, որ բոլոր այն ֆոնդերին, որոնց դիմում էին հայկական տեղանքների լուսանկարներով, տպավորում էին նրանց և խնդրում, որնկարահանումների ժամանակ իրենց էլ նկարահանման հրապարակ հրավիրեն:

«Covid-19 համավարակով, հետագայում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ նախագծում Հայաստանի համապրոդյուսեր կողմ լինելն այլևս թվում էր անիրական, բայց բելգիացի և հայ համատեղ արտադրողների ու կինոկենտրոնի ջանքերով հնարավոր է եղել Հայաստանը պահել որպես համապրոդյուսեր կողմ։ Չնայած տեղանքների նկարահանումները տեղափոխվել են Իտալիա, Հայաստանը շարունակել է կարևոր ստեղծագործական մասով մասնակցել նախագծին։

«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ
«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ

Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը հայկական կողմին հնարավորություն է տվել նմանօրինակ մեծ նախագծի մաս կազմել, և հետագայում ֆիլմը ստացել է նաև Եվրիմաժի ֆինանսավորումը։

«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ
«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ

Սա մեծ փորձ էր նաև Հայաստանում գործող փոքր կինոարտադրողների համար՝ տեսնելու, որ անգամ շատ փոքր գումարով հնարավոր է մեծ նախագծի մաս լինել և ստեղծագործական առումով ունենալ հավասար մասնակցություն։ Հայաստանը, Բուլղարիայի հետ մեկ թիմ ստեղծելով, կարողացել է նաև լիիրավ պրոդյուսերական կողմ ներկայանալ Եվրիմաժում, ինչը նույնպես առաջին այդպիսի փորձն էր Հայաստանի համար՝ որոշակի գումար Հայաստանբերելուհնարավորություն ստեղծելով»,- նշում է նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ
«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են. ՀՀ ԿԳՄՍՆ

3655 | 0
Facebook