Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայրենիք» կուսակցության կազմում ստեղծվել է Արցախի հարցերով հանձնաժողով

12:12, երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
«Հայրենիք» կուսակցության կազմում ստեղծվել է Արցախի հարցերով հանձնաժողով

«Հայրենիք» կուսակցության կազմում ստեղծվել է Արցախի հարցերով հանձնաժողով. այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցությունը:

«Հավատարիմ լինելով Արցախի հարցերով միասնական հարթակ ստեղծելու գաղափարին, ինչպես նաև նպատակ ունենալով մեկնարկել երկու հայկական պետությունների անվտանգային համակարգով մտահոգ Հայաստանի և Արցախի առողջ քաղաքական, հասարակական ուժերի և գործիչների համախմբման գործընթացը 2021թ. սեպտեմբերի 6-ին «Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես Հայրենիք կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում»,- նշված է հաղորդագրության մեջ:

6253 | 0
Facebook