Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսի 3 նոր դեպք՝ Արցախում

11:54, երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Կորոնավիրուսի 3 նոր դեպք՝ Արցախում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Սեպտեմբերի 6-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11841 քաղաքացու հետազոտություն, որից 1075-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»։

5319 | 0
Facebook