Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բժիշկներից մեկն ասաց՝ անհասկանալի հիվանդությունը դեռ քեզ լիզում է, որից հետո սկսելու է կրծել». Ժիրայր Ոսկանյան

22:54, երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ.
«Բժիշկներից մեկն ասաց՝ անհասկանալի հիվանդությունը դեռ քեզ լիզում է, որից հետո սկսելու է կրծել». Ժիրայր Ոսկանյան

Լրագրող Ժիրայր Ոսկանյանի գրառումը. «Արդեն մեկ ամիս է, ինչ վատառողջ եմ:
     Դեռ չունեմ ախտորոշում, չեմ ստանում որևէ բուժում:
     Քայլելու հետ լուրջ խնդիրներ ունեմ, ձեռքերը շարժելը դժվարացել է, ջերմությունս չի իջնում, ամբողջ մարմինս պատված է ցանով, նաև դեմքս:
     Ոտքերի, ձեռքերի, մեջքի, գլխի անդադար ցավեր, ախորժակի բացակայություն ունեմ, անկողնային ռեժիմում եմ: Շարունակում եմ թեստեր հանձնել:
     Եղել եմ 6 հիվանդանոցում, բազմաթիվ հետազոտություններ անցել, հանձնել մի քանի տասնյակ թեստ:
     Ամենը շատ պատահաբար սկսվեց մեկ օրում՝ դեմքի անկանոն այտուցներով:
     Հ. Գ. Բժիշկներից մեկը «հույս էր տալիս». «Հանգիստ եղիր, անհասկանալի հիվանդությունը դեռ քեզ լիզում է, որից հետո նոր սկսելու է կրծել»»:

18033 | 7
Facebook