Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նա վախկոտ նապաստակ է». Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի մասին

17:42, երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ.
«Նա վախկոտ նապաստակ է». Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի մասին

«Եթե նա ցանկանում է այստեղ գալ, թող գա: Անցել է 8-9 տարի: Ի՞նչ եք մտածում, ինչո՞ւ չի գալիս. նա վախկոտ մարդ է, նապաստակ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությունը, գրում է «Վրաստան Օնլայն»-ը: Ղարիբաշվիլին նաև հայտարարել է, որ Սաակաշվիլիի յուրաքանչյուր «հիմար սադրանք»՝ միայն ժպիտ կարող է առաջացնել: «Ես շատ եմ ուզում, որ Սաակաշվիլին վերադառնա, մենք մի լավ կզվարճանանք: Խոստացել եմ նրան, որ փողկապների գեղեցիկ հավաքածու կպատրաստեմ և կուղարկեմ բանտ: Այս սա է Սաակաշվիլիի ճակատագիրը»,- նշել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք՝ Սաակաշվիլին ասել էր, որ Վրաստանի հետ կապված իր ծրագրերի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ:

5893 | 0
Facebook