Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գործարանները հրաժարվում են խաղող ընդունել, մթերման գինն էլ ցածր է». խաղողագործները կրկին ճանապարհ են փակել

16:30, երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ.
«Գործարանները հրաժարվում են խաղող ընդունել, մթերման գինն էլ ցածր է». խաղողագործները կրկին ճանապարհ են փակել

«Հայաստանում չեն լինելու խաղողագործներ, որոնք չեն կարողանալու խաղողն իրացնել»,- Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարել էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նա նշել էր, որ պետք է ամենօրյա ռեժիմով աշխատել այս ուղղությամբ, որպեսզի չլինեն փակված փողոցներ, ակցիաներ:

Նախօրեին Արարատի մարզի գյուղերի խաղողագործներն էին բողոքի ակցիա իրականացնում, այսօր՝ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի բնակիչները: Արարատցիները բողոքում էին մթերման ցածր գնից: Նրանք վերջնաժամկետ էին տվել Կառավարությանը՝ մթերման գին սահմանելու համար:

Ուջանցիների խոսքով էլ՝ գործարանները հրաժարվում են խաղող ընդունել: «Խաղողի գործարանների կեսը հրաժարվում ա ընդունել, ասում ա՝ անցած տարվանից հորերը լիքն ա, որն էլ որ ընդունում ա՝ 115 դրամ ա ասում... Պահանջում ենք, որ մարզի ղեկավարությունից, նախարարությունից գան, մեր հարցերին պատասխանեն»,- ասում են գյուղացիները:

6027 | 1
Facebook