Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելցիները կստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը

17:54, երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ.
Իսրայելցիները կստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժնի կիրառման կոչով է հանդես եկել Իսրայելում քովիդի դեմ պայքարի վարչության ղեկավար Սալման Զարկան, գրում է Newdaynews-ը: «Վիրուսը կա և կլինի, մենք պետք է պատրաստվենք չորրորդ պատվաստմանը»,- ասել է նա: «Այսուհետ սա մեր կյանքն է»,- հայտարարել է Զարկան:

Իսրայելի առողջապահության նախարարության՝ նախօրեին հրապարակած տվյալների համաձայն, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է ավելի քան 6 միլիոն մարդ, երկրորդը՝ 5.5, երրորդը՝ 2.5 միլիոն մարդ:

Հիշեցնենք, որ թեև Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության մեծ մասը, երկրում օրեցօր գրանցվում է «դելտա» շտամով հիվանդացության թվի աճ:

8512 | 0
Facebook