Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազնիվ գտնվեցի՝ հրապարակեցի». Ղազինյանն իր ունեցվածքի մասին

12:48, երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ.
«Ազնիվ գտնվեցի՝ հրապարակեցի». Ղազինյանն իր ունեցվածքի մասին

«Ես գաղտնիք չունեմ. շատերը կան, որոնք չեն հայտարարագրում ամբողջ ունեցվածքը, ես ազնիվ գտնվեցի, հրապարակեցի: Եթե գտնում եք, որ արել եմ որևէ բան, որ դրա համար պետք է ամաչեմ, կամ ներողություն խնդրեմ, կամ բյուջեի մուտքերի, որևէ կլանի, որևէ օլիգարխիկ համակարգի մաս եմ կազմել, օգտվել պետական հնարավորություններից, ասեմ՝ իշխանության մեջ չեմ եղել, էնպես որ....»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով իր ունեցվածքի վերաբերյալ՝ ավելի վաղ հնչած հարցին, ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը: Նա հավելեց, որ ունեցել է ազատ ժամանակ, կապեր, միջավայր՝ սեփական կյանքը ձևավորելու համար. «Դա արել եմ արժանապատիվ, առանց որևէ բան թաքցնելու»:

6957 | 1
Facebook