Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը մանկապիղծ է ճանաչվել

22:12, շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը մանկապիղծ է ճանաչվել

Փորձագետները Խաչատուրյան քույրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի մոտ մանկապղծության տեսակի սեռական հակում ունենալու խանգարում են հայտնաբերել:

Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հարուցված խոշտանգումների և բռնությունների վերաբերյալ քրգործի ընթացքում կատարվել է երկու հոգեբուժական և մեկ լեզվաբանական փորձաքննություն, և փորձագետները եկել են այն եզրակացության, որ տղամարդը սպառնալիքների և բռնությունների միջոցով մանիպուլյացիայի է ենթարկել շրջապատին, և որ դուստրերն ամբողջությամբ ֆինանսապես և բարոյապես կախված են եղել հորից, հարազատների կողմից աջակցություն չեն ստացել, մշտական սթրեսի մեջ են եղել:

Հիշեցնենք՝ Խաչատուրյան քույրերն իրենց հորը սպանել էին 2018 թվականի հուլիսի 27-ին: Հետաքննության տվյալներով՝ նրանք դանակով սպանել են նրան Մոսկվայի բնակարանում: Հետաքննությունը պարզել է, որ նա ծաղրի է ենթարկել իր դուստրերին և բռնաբարել է նրանց:

9681 | 0
Facebook