Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի բացակայությունը նոնսենս է». Պուտին

13:06, ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
«Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի բացակայությունը նոնսենս է». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում ելույթի ժամանակ անդրադարձել է Հարավային Կուրիլների հետ կապված խնդրին, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները: «Սահմանադրության այդ փոփոխությունը, որի համաձայն Հարավային Կուրիլները հավերժ Ռուսաստանի մաս են կազմում, չի փոխում շահերի առումով խաղաղության պայմանագիր կնքելու մեր մոտեցումը: Կարծում ենք, որ նման փաստաթղթի բացակայությունը մեր հարաբերություններում ուղղակի նոնսենս է»,- ասել է ՌԴ առաջնորդը:

«Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի բացակայությունը նոնսենս է». Պուտին
6242 | 0
Facebook