Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիի դիրքերից մեկը. ԱՀ ՊՆ

12:06, ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիի դիրքերից մեկը. ԱՀ ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար»։

5376 | 0
Facebook