Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Երբ հայերին վայր են գցում, նրանք կրկին ոտքի են կանգնում, և դա երևում է խաղադաշտում». Կապառոսի հարցազրույցը՝ ՈՒԵՖԱ-ին

12:12, ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
«Երբ հայերին վայր են գցում, նրանք կրկին ոտքի են կանգնում, և դա երևում է խաղադաշտում». Կապառոսի հարցազրույցը՝ ՈՒԵՖԱ-ին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը: 65-ամյա մասնագետը բացահայտել է իր թիմի ուժեղ կողմերը: «Տիպիկ հայ խաղացողը բավականին հպարտ է։ Դրանում իր դերն ունի հայկական մշակույթը և այն ամենն, ինչով անցել է հայ ժողովուրդը։ Այս երկիրը ստիպված է եղել անցնել բազում դժվարությունների միջով, բայց հայերը գիտեն՝ ինչպես հաղթահարել այդ ամենը։ Երբ նրանց վայր են գցում, նրանք կրկին ոտքի են կանգնում, և դա երևում է խաղադաշտում։ Հայաստանում մարդիկ շատ քաջ են ու շատ հպարտ՝ բառի լավ իմաստով։ Մենք կարողացել ենք օգտագործել դա և փոխանցել խաղացողներին։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է, և մարդիկ գիտեն դրա մասին»,- ասել է Կապառոսը:

«Երբ հայերին վայր են գցում, նրանք կրկին ոտքի են կանգնում, և դա երևում է խաղադաշտում». Կապառոսի հարցազրույցը՝ ՈՒԵՖԱ-ին
9353 | 0
Facebook