Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անդրեասյանը մի քանի անգամ արդարադատության նախարարությունն անվանեց «իմ նախարարություն»»․ Վահան Հովհաննիսյան

10:36, ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
«Անդրեասյանը մի քանի անգամ արդարադատության նախարարությունն անվանեց «իմ նախարարություն»»․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Պետրոսի հյուրն էր Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը: Դինամիկ հարցազրույց էր, նոր մոտեցումներ, սակայն նախարարի օգտագործած մի քանի միտք մտահոգության տեղիք է տալիս (հուսամ տեխնիկական վրիպումների արդյունք էր):
     1. Նախարարը մի քանի անգամ արդարադատության նախարարությունն անվանեց ԻՄ նախարարություն,
     2. Առաջիկայում կալանքի միջնորդություններ քննող մասնագիտացված դատավորներին անվանեց ԿԱԼԱՆՔ ՏՎՈՂ դատավորներ՝ դրանով իսկ ենթագիտակցորեն ընդունելով այդ դատավորների միակ իրական ֆունկցիան,
     3. Օգտագործեց «մարդասպանություն» տերմինը և տարակուսեց թե ինչպես կարելի է «մարդասպանին» չկալանավորել: Նախ՝ այդ հանցանքը քրեական օրենսգրքում անվանվում է սպանություն այլ ոչ՝ ՄԱՐԴԱսպանություն (չկա կենդանասպանություն), և հետո՝ կալանքը կարող է մերժվել ցանկացած հանցանքի դեպքում՝ անգամ սպանության, եթե չկան կալանավորման հիմքեր և պայմաններ»։

6849 | 4
Facebook