Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր Զելանդիայում զինված տղամարդը հարձակվել է առևտրի կենտրոնի այցելուների վրա

10:06, ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
Նոր Զելանդիայում զինված տղամարդը հարձակվել է առևտրի կենտրոնի այցելուների վրա

Նոր Զելանդիայում զինված տղամարդը մտել է Օքլենդում գտնվող սուպերմարկետներից մեկն ու դանակով հարձակվել այցելուների վրա: New Zeland Herald-ի տվյալներով, հարձակման հետևանքով տուժել է առնվազն 6 մարդ: Հարձակվողը բացի դանակից իր մոտ ունեցել է նաև ատրճանակ: «Իրավապահները վնասազերծել են տղամարդուն. վերջինն սպանվել է դեպքի վայրում»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Կատարվում է հետաքննություն:

7931 | 0
Facebook