Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին»․ հայտարարություն

10:00, ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
«Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին»․ հայտարարություն

3 կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․ «ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ՌԴ արտգործնախարարի հնչեցրած մոտեցումը վերջնականապես պարզ է դարձնում, որ՝

1. Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին:

2. Հայ ռազմագերիները ռուս-ադրբեջանական լրացուցիչ լծակ են Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական կենսական օրակարգերից Հայաստանի հանրության և քաղաքական դասի ուշադրությունը շեղելու և ցրելու համար:

Ըստ այսմ՝ դատապարտելով ՌԴ արտգործնախարարի մանիպուլյատիվ հայտարարությունը, միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային կառույցներում ՀՀ ներկայացուցիչներին, հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններին, Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիներին, գիտական, մշակութային և հանրային հայ ազգի գործիչներին կոչ ենք անում իրենց ամբողջ ներուժն օգտագործել միջազգային հանրության և կառույցների միջոցով ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական պատանդառման հակաքաղաքակրթական-ահաբեկչական նախագիծը տապալելու և հայ ազգի մարդկանց ազատությունն օր առաջ ապահովելու նպատակով»:

Միքայէլ Հայրապետեան - ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Խզմալյան - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Սանասարյան - «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

4947 | 0
Facebook