Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչու, չնայած համատարած պատվաստմանը, Իսրայելը Covid-19-ով հիվանդացության առաջատարն է

23:54, հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ.
Ինչու, չնայած համատարած պատվաստմանը, Իսրայելը Covid-19-ով հիվանդացության առաջատարն է

Թեև Իսրայելն այն երկիրն է, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է գրեթե ողջ բնակչությունը, այնուամենայնիվ, այնտեղ, ինչպես և նախկինում, գրանցվում է Covid-19-ով հիվանդացության աճ: Ըստ վիրուսաբան Ալեքսեյ Ագրանովսկու, պատճառը այսօր ամենատարածված ու ամենավտանգավոր շտամն է՝ «դելտա»-ն: «Այժմ շատ երկրներում, ներառյալ՝ Իսրայելը, գերակշռում է «դելտա» շտամը, որը կարող է վարակել երեխաներին ու դեռահասներին, որոնք նախկինում չէին հիվանդանում և որոնց չեն պատվաստել: Բացի այդ, «դելտա»-ն մասամբ հաղթահարում է պատվաստումային վահանը պատվաստված մարդկանց օրգանիզմում»,- բացատրել է մասնագետը:

Ընդ որում, նա շեշտել է, որ հիվանդացության աճը չի նշանակում, թե պատվաստանյութն անօգուտ է: Պատվաստանյութը նախ և առաջ պաշտպանում է օրգանիզմը հիվանդության ծանր ընթացքից, այլ ոչ թե դրական արդյունքով ՊՇՌ թեստից: Եվ, համաձայն վիճակագրության, իր առջև դրված խնդիրը պատվաստանյութը գերազանց կատարում է, հավաստիացնում է վիրուսաբանը:

6660 | 1
Facebook