Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դրածո իշխանությունները պատրաստվում են հակահայ փաստաթղթեր ստորագրել». ԱԺԲ

13:12, հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ.
«Դրածո իշխանությունները պատրաստվում են հակահայ փաստաթղթեր ստորագրել». ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Հավաստի տեղեկությունների համաձայն, Հայաստանի Հանրապետության դրածո իշխանությունները պատրաստվում են սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածում ստորագրել մի շարք հակահայ փաստաթղթեր, որոնցով նախատեսվում է ամրագրել և օրինականացնել 44-օրյա պայմանավորված պատերազմի հետևանքները։
     Ակնհայտ է, որ ձևավորված ռուս-թուրք-ադրբեջանական անթաքույց դաշինքի ճնշմամբ իրագործվում է տխրահռչակ Լավրովի պլանի վերջին փուլը, ինչը կործանարար է լինելու Հայաստանի համար։
     Ազգային-ժողովրդավարական բևեռը հավաստիացնում է, որ ամենօրյա ռեժիմով հետևում է մեր թշնամիների և նրանց ծառայող հայաստանյան իշխանության դավադիր քայլերին և իրազեկ է քաղաքական անցուդարձին։
     Վերը նշվածի հաշվառմամբ, Ազգային-ժողովրդավարական բևեռը հայ ազգի գիտակից ու հայրենանվեր հատվածին կոչ է անում Հայրենիքին տեր կանգնելու նպատակով պատրաստ լինել առաջին իսկ կանչով սկսելու ազատագրական պայքարի գործընթաց և երկրի հրապարակներում իր կամքը պարտադրելու ներքին ու արտաքին թշնամիներին»:

Աղբյուրը` ԱԺԲ խորհուրդ
9750 | 0
Facebook