Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանն ԱՄՆ-ի պատճառով 100 միլիարդ դոլարի կորուստ է ունեցել. #ИРНА

15:24, հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ.
Իրանն ԱՄՆ-ի պատճառով 100 միլիարդ դոլարի կորուստ է ունեցել. #ИРНА

Ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանին չի հաջողվել 1,8 միլիարդ բարել նավթ արտահանել, ինչի հետևանքով երկիրը նավթի արտահանման եկամուտներից100 միլիարդ դոլար է կորցրել: Այս մասին հայտարարել է Իրանի նորանշանակ նավթի նախարար Ջավադ Օուջին, գրում է ИРНА գործակալությունը՝ մեջբերելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության համատեղ նիստում նրա հայտարարությունը: Նախարարի խոսքով՝ Իրանն արտահանման եկամուտներից մոտ 100 միլիարդ դոլարի կորուստ է ունեցել ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումից ի վեր՝ 2018-ից մինչև 2021 թվականը: Օուջին նաև նշել է, որ 2017 թվականից սկսած, ՕՊԵԿ նավթ արդյունահանող և ոչ արտահանող երկրները միավորվել են՝ փորձելով համագործակցության միջոցով կայունություն հաստատել նավթի համաշխարհային շուկայում:

5511 | 0
Facebook