Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը». Ռ. Քոչարյան

10:12, հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ.
«Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը». Ռ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել.

«Սիրելի՛ արցախցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
     44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։

Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»:

9509 | 1
Facebook