Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում». Արցախի նախագահ

10:00, հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ.
«Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում». Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը.

«Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել:
     Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Անդառնալի են մարդկային կորուստները, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող: Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը՝ առաջնորդվելով մեր ազգային արժեքներով և միջազգայնորեն ամրագրված իրավունքներով:
     Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը»:

6842 | 0
Facebook