Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի խճուղում ավտովթարի հետևանքով 27-ամյա վարորդը մահացել է

09:36, հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ.
Ծիծեռնակաբերդի խճուղում ավտովթարի հետևանքով 27-ամյա վարորդը մահացել է

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 00:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Mercedes C» և «Mersedes Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1994թ․) մակնիշի ավտոմեքենաները․ վերջինի վարորդը մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է․ Ա-ի դին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Ծիծեռնակաբերդի խճուղում ավտովթարի հետևանքով 27-ամյա վարորդը մահացել է
4872 | 0
Facebook