Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Դառել եմ ամենատխուր մարդը». Լուսինե Կիրակոսյանի կյանքը գլխիվայր շրջվել է

00:00, հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ.
«Դառել եմ ամենատխուր մարդը». Լուսինե Կիրակոսյանի կյանքը գլխիվայր շրջվել է

Սիրված դերասանուհի, վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը տևական ժամանակ է՝ չի երևում հեռուստաէկրաններին: «Արեգ TV» յութուբյան ալիքի եթերում, սակայն, Լուսինե Կիրակոսյանը որոշ մանրամասներ է ներկայացրել իր ներկայիս վիճակի, կյանքի մասին:

Նա այժմ հիմնականում միայնակ է՝ շրջապատված չորքոտանիներով: Ինչպես ինքն է ասում՝ ի տարբերություն մարդկանց, շները երբեք չեն մոռանում լավությունը:

Մի քանի տարի է՝ նա որևէ աշխատանքի առաջարկ չի ստացել և չգիտի՝ պատճառն ինչն է: Ինչպես հայտնում է դերասանուհին՝ իր մասին մոռացել են անգամ ամենամտերիմները:

Եթերի ժամանակ խոսքի ընթացքում Լուսինե Կիրակոսյանը հուզվել է. «Ուր նայում ես՝ հուզվելու բաներ են: Էդպես հաղորդում չկար, որ ես հումոր չանեի: Դառել եմ ամենատխուր մարդը»,- ասում է դերասանուհին:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Դառել եմ ամենատխուր մարդը». Լուսինե Կիրակոսյանի կյանքը գլխիվայր շրջվել է
13321 | 0
Facebook