Թուրքիայի «Եվրասիական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Քեմալ Օզքիրազը հրապարակել է ենթադրյալ ընտրությունների վերաբերյալ անցկացված հարցումների արդյունքները։ Ըստ այդմ, ընտրողների շրջանում ԱԶԿ-ին աջակցություն հայտնողների թիվը չի հասել անգամ երեսուն տոկոսի։ Իսկ կուսակցության և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարկանիշով զիջել է բոլոր մրցակիցներին։ Մասնակիցների 34․2 տոկոսը ցանկություն է հայտնել, որ նոր ընտրություններում երկրի նախագահ ընտրվի Ռեջեփ Էրդողանը, իսկ 54․9 տոկոսը դեմ է եղել Էրդողանի թեկնածությանը։
Հարցվածների միայն 29 տոկոսն աջակցություն է հայտնել իշխող ԱԶԿ-ին: