Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են ԼՂ շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը

16:30, չորեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2021 թ.
ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են ԼՂ շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոյի և Խալաֆ Խալաֆովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։ «Կարծիքների փոխանակման ընթացքում քննարկվել են երկկողմ ու տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

4155 | 0
Facebook