Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ամերիկյան զորքերի 20 տարվա ներկայությունն Աֆղանստանում միայն ողբերգության և կորուստների է հանգեցրել». Պուտին

13:36, չորեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2021 թ.
«Ամերիկյան զորքերի 20 տարվա ներկայությունն Աֆղանստանում միայն ողբերգության և կորուստների է հանգեցրել». Պուտին

Միացյալ Նահանգները 20 տարվա ընթացքում փորձել է իր ստանդարտները ներդնել Աֆղանստանում, ինչը հանգեցրել է ողբերգության և կորուստների։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ամերիկյան զորքերը 20 տարի գտնվել են այդ տարածքում և փորձել են քաղաքակրթության դասեր տալ և իրենց նորմերն ու սկզբունքները թելադրել այնտեղ բնակվող մարդկանց», - ասել է Պուտինը։ ՌԴ առաջնորդը նաև շեշտել է, որ այդ ամենի արդյունքում տուժել են թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Աֆղանստանի տարածքում բնակվող մարդիկ։

5266 | 2
Facebook