Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կալիֆորնիայում ռազմաօդային ուժերի ուղղաթիռ է կործանվել

10:12, չորեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2021 թ.
Կալիֆորնիայում ռազմաօդային ուժերի ուղղաթիռ է կործանվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո կոչվող ափերի մոտ ռազմածովային ուժերի ուղղաթիռը ընկել է ջուրը: Որոնողա-փրկարարական աշխատանքներ են անցկացվում: Այս մասին ասվում է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ: MH-60S կոչվող ուղղաթիռը օդ է բարձրացել Աբրահամ Լինքոլն ավիակրից և ջուրն ընկել՝ ափից մոտ 110 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ մեկ մարդու հաջողվել է փրկել, ևս հինգը համարվում են անհետ կորած:

6720 | 0
Facebook