Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանին կոչ ենք անում վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ առանց նախապայմանների». Լավրով

17:24, երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ.
«Ադրբեջանին կոչ ենք անում վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ առանց նախապայմանների». Լավրով

«Ադրբեջանը մինչ օրս չի կատարել եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում է գերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին: Ինչպե՞ս եք տեսնում այդ հարցի լուծումը»,- Մոսկվայում ասուլիսի ժամանակ դիմելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ հարցրել է լրագրողը:

«Եթե անկեղծ լինենք, նոյեմբերի 9-ի համաձայնագրում հարցը վերաբերել է այն ռազմագերիների վերադարձին, որոնք գերության մեջ են գտնվել այդ պահին: Այժմ ադրբեջանցիներն իրենց մոտ են պահում մեծ թվով հայ զինծառայողների, ովքեր այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Այնուամենայնիվ և՛ ՌԴ նախագահը, և՛ մենք մշտական կապի մեջ ենք Ադրբեջանի ղեկավարության հետ՝ կոչ անելով նրանց առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Դա կլինի վստահության այն չափը, որն այժմ մեզ չի բավարարում»,- պատասխանել է Սերգեյ Լավրովը:

4123 | 1
Facebook