Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թալիբները կրակոցներով են տոնել ԱՄՆ-ի հեռացումն Աֆղանստանից

09:54, երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ.
Թալիբները կրակոցներով են տոնել ԱՄՆ-ի հեռացումն Աֆղանստանից

«Թալիբան» շարժման զինյալները հրավառությամբ և կրակոցներով են տոնել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ավարտը, փոխանցում է CNN-ը: Օգոստոսի 30-ի գիշերն ամերիկյան վերջին ինքնաթիռները լքել են Քաբուլի օդանավակայանը: Այսպիսով, Միացյալ Նահանգների՝ մոտ 20 տարի տևած ռազմական առաքելությունն Աֆղանստանում ավարտված է: Հաղորդվում է, որ վերջին չվերթով մեկնել են Աֆղանստանում ԱՄՆ դեսպանն ու այլ դիվանագետներ: Վերջին շաբաթներին ամերիկացիները երկրից տարհանել են ավելի քան 100 հազար մարդու: Նշվում է, որ ամերիկացի զինվորականները թալիբներին են թողել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, որի արժեքը գնահատվում է մոտ 85 միլիարդ դոլար:

Թալիբները կրակոցներով են տոնել ԱՄՆ-ի հեռացումն Աֆղանստանից
8933 | 0
Facebook