Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լուլու - առողջապահություն. ինչ մեղք ես, Նիքոլ». Գևորգ Պետրոսյան

23:36, երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ.
«Լուլու - առողջապահություն. ինչ մեղք ես, Նիքոլ». Գևորգ Պետրոսյան

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկիրը քանդում են…
     Երկիրը քանդում են ոչ միայն Նիքոլը, այլև նրա՝ բանից անտեղյակ պատահական կադրերը…
     Էսօր լսեցի, որ հայտնի թրքասեր մանդատակիր Լուլուն զբաղեցնելու է ԱԺ Առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը…
     Ըտենց լավ չի, դե կոլոտ Հովոյին էլ շնորհեք «աշխարհի ամենասիրուն տղամարդ» տիտղոսը կամ, ասենք՝ Լորիս Ճգնավորյանին նշանակեք Բոքսի ֆեդերացիայի նախագահ…
     Ինչ մեղք ես Նիքոլ, պաշտոնիդ ձեռը կրակն ես ընկել ու մի ամբողջ հայրենիք տանում ես կործանման…
     Ու ցավալին էն ա, որ էդ մարդիկ հավատում են, որ իրենք իրենց իսկական տեղում են ու վաղը ևեթ քլունգն առած՝ քանդելու են համապատասխան ոլորտներում քիչ թե շատ պահպանված արժեքները…
     Լուլու - առողջապահություն…
     Մե ծիծաղ, մե ուրախություն»:

22391 | 6
Facebook