Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Էրդողանը և էս կապիտուլյանտ իշխանությունները պասերով խաղում են». Էդուարդ Շարմազանով

16:40, երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ.
«Էրդողանը և էս կապիտուլյանտ իշխանությունները պասերով խաղում են». Էդուարդ Շարմազանով

«Հայաստանի հանրապետության տարածքում աղավաղված թուրքական անվանումները պետք է ստանան իրենց բնական հայկական անվանումները»,- անդրադառնալով Կառավարության վերջին նիստին, որի ժամանակ վարչապետ Փաշինյանն օգտագործել էր ադրբեջանական անվանումներ՝ Սյունիքում իրավիճակը նկարագրելիս, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կամ Կառավարության նիստին ասում է՝ Թուրքիայից դրական ազդակներ ենք ստանում. ակնհայտ է, որ Էրդողանը և էս կապիտուլյանտ իշխանությունները պասերով խաղում են: Էս իշխանությունն իրականացնում է թուրքական հինգերորդ շարասյան գործառույթ: Տեսեք՝ Ցեղասպանության մասին չի խոսում, Շուշին և Հադրութը հրաժարվում է օկուպացված անվանել, ժխտողականությունից չի խոսում: Ո՞րն է Թուրքիայի դրական ազդակը. Էրդողանը Ցեղասպանությո՞ւնն է ճանաչել, հրաժարվում է ժխտողականությունի՞ց, Շուշիի հռչակագրի՞ց, հրաժարվում է Ադրբեջանին օժանդակե՞լ, հրաժարվում է մեր էրեխեքին սպանե՞լ, գերիների՞ն է տալիս..: Ո՞րն է դրական ազդակը»,- տարակուսեց Շարմազանովը:

7463 | 4
Facebook