Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գեղամ Մանուկյանը և Աղվան Վարդանյանը հրավիրվել են ՀՔԾ

15:18, երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ.
Գեղամ Մանուկյանը և Աղվան Վարդանյանը հրավիրվել են ՀՔԾ

Մեր տեղեկություններով, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով ՀՔԾ հարցաքննության են հրավիրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ու Գեղամ Մանուկյանը: Ծանուցումներ են ուղարկվել նաև այլ պատգամավորների:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ նշված միջադեպի վերաբերյալ ՀՔԾ-ում նախապատրաստվող նյութերի շրջանակներում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու, սակայն թե կոնկրետ ովքեր են հրավիրվում նախաքննական մարմին, չմանրամասնեց:

5334 | 2
Facebook