Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը մոլորվել է խորհրդակցությունների դահլիճում

14:12, երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ.
Բայդենը մոլորվել է խորհրդակցությունների դահլիճում

ԱՄՆ առաջնորդը, ավարտելով ելույթը Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային կենտրոնում, նախ համաձայնել է պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, սակայն, լսելով նրանց հարցերը, հրաժարվել է: «Ես հիմա չեմ խոսի Աֆղանստանի մասին»,- հայտարարել է Բայդենը և ձեռքով հարվածելով սեղանին՝ հեռացել է ամբիոնից: Բայդենը մի քանի քայլ է կատարել, սակայն հայտնվելով փակուղում, շրջվել է ու քայլել հակառակ ուղղությամբ: Ներկաները ծափահարել են նախագահին:

7739 | 0
Facebook