Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մամուլը երբեք այսքան անազատ չի եղել». Արեգնազ Մանուկյան

13:00, երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ.
«Մամուլը երբեք այսքան անազատ չի եղել». Արեգնազ Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մամուլն ազատ է՝ քան երբևէ, բայց հիմա համոզվում ենք, որ մամուլը երբեք այսքան անազատ չի եղել, իսկ իշխանության գործողությունները մի քանի հանգամանքով են պայմանավորված. իրենք ունեն վախեր. մարդիկ հանձնել են հայրենիքը, շարունակում են հանձնել հայրենիքը, իրենց գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա թշնամին կամաց-կամաց առաջ է գալիս, ու չեն ուզում պատասխանել տհաճ հարցերի: Ուզում են փափուկ բարձի պայմաններում աշխատել, որ որևէ լրագրող իրենց նեղություն չտա»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Պատգամավորը կոչ արեց պայքարել ու թույլ չտալ, որպեսզի իշխանությունների նկրտումներն իրականություն դառնան:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկում է հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ:

5356 | 2
Facebook