Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում 106 տարվա դադարից հետո առաջին պատարագն է մատուցվել

14:54, երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ.
Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում 106 տարվա դադարից հետո առաջին պատարագն է մատուցվել

Վերանորոգումից հետո վերաբացված պատմական հայկական Մալաթիա քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցում 106 տարվա դադարից հետո առաջին պատարագն է մատուցվել։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը: Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հայտարարել է, որ երջանիկ է՝ ավելի քան մեկդարյա դադարից հետո եկեղեցին հավատացյալների համար վերաբացված տեսնել։ Շուրջ երեք ժամ տևած պատարագին մասնակցել է նաև «Լուսավորիչ» երգչախումբը։ Այսուհետ տեղի քրիստոնյաները կարող են եկեղեցում պատարագներ մատուցել, կատարել իրենց մկրտության ու պսակադրության արարողությունները։

5590 | 0
Facebook