Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որն է Ստրադիվարիուսի ջութակների գաղտնիքը

02:06, երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ.
Որն է Ստրադիվարիուսի ջութակների գաղտնիքը

Գիտնականները բացահայտել են Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակների յուրահատուկ հնչողության գաղտնիքը, գրում է Daily Mail-ը: Նոր հետազոտությանը մասնակցել է Ջոզեֆ Նագավարին, ով դեռևս 40 տարի առաջ է եկել այն եզրահանգմանը, որ Ստրադիվարիուսի ջութակների յուրօրինակ հնչողությունը քիմիական ծագում ունի: Նրա վարկածը հաստատվել է. գիտնականները պարզել են, որ գործիքները մակաբույծներից պաշտպանելու համար փայտը, որից նրանք պատրաստվում էին, մշակել են հատուկ քիմիական բաղադրության մեջ: Այն պարունակել է պաղլեղներ, բորակ, պղինձ, կրաքարի ջուր (կալցիումի հիդրօքսիդի լուծույթ) և ցինկ: «Հավանական է, որ վարպետները «գլխի են ընկել», որ իրենց օգտագործած աղերը փայտին լրացուցիչ մեխանիկական ուժ և ձայնային առավելություններ են հաղորդում, սակայն գաղտնի են պահել այդ մեթոդները»,- ասել է Նագավարին: Գիտնականը նշել է, որ նոր հետազոտությունների կարիք կա՝ պարզելու համար, թե ինչպես են քիմիական այդ նյութերն ազդել ջութակների հնչողության վրա:

9739 | 0
Facebook