Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խստորեն դատապարտում ենք Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները». ՀՀ նախագահ

16:30, ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ.
«Խստորեն դատապարտում ենք Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները». ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
     Ուղերձում ասված է. «Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ:
     Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը ռազմական գործողություններում:
     Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ բացառելու անհանդուրժողականության և համամարդկային արժեքների նկատմամբ արհամարհանքի նման հրեշավոր դրսևորումները:
     Զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

5143 | 6
Facebook