Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիի քաղաքապետը խորհուրդ է տվել Էստոնիայի նախագահին չմիջամտել իր երկրի գործերին

23:24, ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ.
Թբիլիսիի քաղաքապետը խորհուրդ է տվել Էստոնիայի նախագահին չմիջամտել իր երկրի գործերին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Էստոնիայի նախագահը պետք է հոգ տանի իր երկրի մասին, իսկ Վրաստանի խնդիրներով կզբաղվեն իրենք՝ վրացիները։ Այս մասին հաղորդում է sputnik-meedia.ee-ն։
     Քաղաքապետն այս կերպ փորձել է արձագանքել Քերստի Կալյուլայդի վերջերս արած հայտարարությանը, որի ժամանակ նախագահը նշել է, որ ԵՄ-ին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությանը պետք է սպասել դեռ 20 տարի։ Կալաձեի խոսքով՝ իր երկիրն ունի անհրաժեշտ բոլոր հնարավորությունները՝ ԵՄ անդամակցության գործընթացն արագացնելու համար։ Հիշեցնենք, որ վերջերս՝ Կիև կատարած այցի ժամանակ Էստոնիայի նախագահը հարցազրույց էր տվել ուկրաինական ԶԼՄ-ներին, որի ընթացքում հայտարարել էր, որ Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային առնվազն 20 տարի է պետք՝ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար:

5753 | 0
Facebook