Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թո՛ւրք, Էյվազլի ու Չայզամի չի, Որոտան ու Նոր Առաջաձոր է». Մարիա Պետրոսյան

13:00, ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ.
«Թո՛ւրք, Էյվազլի ու Չայզամի չի, Որոտան ու Նոր Առաջաձոր է». Մարիա Պետրոսյան

«Հայաստան» դաշինքի անդամ Մարիա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյա՛ն, թո՛ւրք, Էյվազլի ու Չայզամի չի, Որոտան ու Նոր Առաջաձոր է:
     Թարգմանեմ էս դավաճանի այսօրվա ասածները.
     1. Կառավարությունը չի պաշտպանել և չի էլ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանները։
     2. Ադրբեջան, ասա որ մի հայն է համարձակվել դանակահարել զինվորիդ, ես կդատեմ։ Ուշադրություն: Վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը նույնիսկ չհերքեց թշնամու կողմից տարածված կեղծ լուրը, թե իբրև մեր զինվորականները սադրել են, դրա համար է թշնամական զորքը դիրքավորվել ՀՀ տարածքում։
     3. Այդ ճանապարհը թողնում ենք իրենց, մենք այլընտրանք ունենք, դե ոչինչ խաղաղություն ենք ուզում։ Թող թշնամուն մնա մեր ստրատեգիական նշանակության ճանապարհը։
     Վերջում էլ ասումա, թե բա Թուրքիայից դրական ազդակներ կան, մենք նույն ձև կպատասխանենք։
     Դրա դրականը ո՞րն է, կրակոցնե՞րը, գերինե՞րը, մեր տարածք ներխուժե՞լը»։

14245 | 2
Facebook