Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե ես լինեի նախագահ, այդ ամենը տեղի չէր ունենա». Թրամփ

13:24, ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ.
«Եթե ես լինեի նախագահ, այդ ամենը տեղի չէր ունենա». Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ եթե նա լիներ ԱՄՆ առաջնորդի պաշտոնում, Քաբուլում պայթյուններ տեղի չէին ունենա, փոխանցում է Лента-ն։ «Այս ողբերգությունը չպետք է տեղի ունենար։ Դա չէր պատահի, եթե ես լինեի ձեր նախագահը»,- նշել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն «անօգնական» է. երկիրը ղեկավարում են մարդիկ, ովքեր այդ գործից ոչինչ չեն հասկանում։ Նախկին նախագահը հավելել է, որ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը Միացյալ Նահանգների պատմության մեջ երբևէ եղած «ամենախայտառակ բանն է»։

4668 | 0
Facebook