Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկչություններ Քաբուլում. ԱՄՆ-ը պատասխան հարված է նախապատրաստում

10:42, ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ.
Ահաբեկչություններ Քաբուլում. ԱՄՆ-ը պատասխան հարված է նախապատրաստում

Քաբուլի օդանավակայանի մոտ նախօրեին տեղի ունեցած պայթյունների հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում ամերիկացի 13 զինծառայող։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Նշվում է նաև, որ զոհերի թվում կա 28 թալիբ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է. «Ովքեր կազմակերպել են այս հարձակումը, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր մտադիր են վնասել ԱՄՆ-ին, իմացե՛ք, չենք ներելու։ Մենք կգտնենք ձեզ և կստիպենք, որ պատասխան տաք։ Ահաբեկիչները մեզ չեն կանգնեցնի։ Մենք շարունակելու ենք տարհանման առաքելությունը»,- ասել է Բայդենը։

Հիշեցնենք, որ նախօրեին Քաբուլում երկու պայթյուն էր որոտացել։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ահաբեկչություններ Քաբուլում. ԱՄՆ-ը պատասխան հարված է նախապատրաստում
Ահաբեկչություններ Քաբուլում. ԱՄՆ-ը պատասխան հարված է նախապատրաստում
6796 | 0
Facebook