Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թայլանդցիները #COVID_19-ի դեմ պատվաստանյութերի արտադրության ծավալները մեծացնող ռոբոտ են ստեղծել

17:15, շաբաթ, 28 օգոստոսի, 2021 թ.
Թայլանդցիները #COVID_19-ի դեմ պատվաստանյութերի արտադրության ծավալները մեծացնող ռոբոտ են ստեղծել

Թայլանդցի մասնագետների խումբը մշակել է հատուկ մեքենա, որը թույլ կտա 20%-ով ավելացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության ծավալները։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։ Մեքենան հեռացնում է դեղամիջոցի պարունակությունը սրվակներից՝ առանց նյութի կորստի, ինչը թույլ է տալիս մեծացնել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտադրության ծավալները։ Ներկայում այդ տեխնոլոգիան կիրառվում է միայն AstraZeneca պատվաստանյութի համար։ Փորձագետների պնդմամբ, պետական ֆինանսավորման դեպքում հնարավոր կլինի ռոբոտի տասնյակ նախատիպերի ստեղծում, ինչը կնպաստի Թայլանդում պատվաստման տեմպերի ավելացմանը։ Երկրում պատվաստվել է բնակչության ընդամենը 9%-ը։ Ռոբոտի արժեքը գնահատվել է 80 հազար դոլար։

11065 | 0
Facebook