Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավերվել է Վանի հայկական գերեզմանատունը

13:40, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
Ավերվել է Վանի հայկական գերեզմանատունը

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Վանի և Դիարբեքիրի պատգամավորներ Մուրաթ Սարըսաչը և Հիշյար Օզսոյը Վանի հայկական գերեզմանատան ավերման հարցը բարձրաձայնել են մեջլիսում։ Վանի նահանգի Տուշպա նահանգի Քալեջիք թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել է այն անձի կողմից, որը հանդես է եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր։ Ընդդիմադիր պատգամավորները դժգոհել են, որ չի իրականացվում կրոնական ու մշակութային շինությունների պետական պատշաճ պահպանություն, ինչի հետևանքով էլ օրինակ ավերվել է Վանի հայկական գերեզմանատունը։ Ընդդիմադիր պատգամավորները, ներկայացնելով ավերված գերեզմանատան լուսանկարները, հարցապնդումով դիմել են Թուրքիայի նախագահի օգնական Ֆուաթ Օքթային ու Մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, թե արդյո՞ք պետական մարմինները տեղյակ են կատարվածից ու պատմամշակութային արժեքների դեմ ուղղված հարձակումները կանխելու համար որևէ միջոց ձեռնարկվում է թե ոչ:

7895 | 0
Facebook