Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայում ջրհեղեղի զոհերի թիվն աճում է

12:00, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
Վենեսուելայում ջրհեղեղի զոհերի թիվն աճում է

Վենեսուելայի Մերիդա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին գրում է Europa Press-ը: Ջրհեղեղի հետևանքով ավերվել է 1200 տուն, կան անհետ կորածներ: Մի քանի քաղաք մնացել է առանց էլեկտրականության և հեռահաղորդակցման միջոցների: Նշվում է, որ պետությունը միջոցներ չունի՝ տուժած բոլոր շրջաններին օգնելու համար: Մերիդա նահանգի նահանգապետը հրահանգել է ստեղծել հումանիտար օգնության հավաքագրման կետ, որտեղ մարդիկ կկարողանան ջուր, սնունդ և հագուստ ստանալ:

9399 | 0
Facebook